Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, այսօր բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի ներկայացրած միջնորդությունը և որոշեց երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» զինյալ խմբի ղեկավար Պավլիկ Մանուկյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՔՕ 219-րդ հոդվածն է՝ «Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը», իսկ 3-րդ կետը
«1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
Կարդացեք նաև
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով»:
235-րդ հոդվածն է «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», երրորդ մասը վերաբերում է կազմակերպված խմբի կողմից կատարվելուն եւ «պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը մասնակցում էր միջնորդության քննարկմանը, նրան դատարան էին տեղափոխել պատգարակով: Դատարանից Պավլիկ Մանուկյանին տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց: