«Ժառանգություն» կուսակցության ձերբակալված անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը Aravot.am-ի հետ խոսելով վերջին օրերի ոստիկանների բիրտ գործողությունների մասին՝ ասաց, որ նրանց խղճում է, քանի որ ամեն անգամ ընկնում են այսպիսի իրավիճակի մեջ, որ «լավ ոստիկան» երեւան: «Ինձ համար ցավ է, որ իշխանությունը կարողանում է մեր ոստիկանին դարձնել իրենը եւ օգտագործել մեր ժողովրդի դեմ, որ այսօր ատելություն կա ոստիկանի հանդեպ, ոստիկանի մոտ ատելություն կա ժողովրդի հանդեպ, այդպես ո՞նց կարելի է նույն երկրում ապրել՝ կողք կողքի: Շատ վատ վիճակ է, ընդհանուր մթնոլորտը դարձյալ պղտորվեց եւ այդ մթնոլորտում ինչպե՞ս ենք շարունակելու մեր՝ առանց այն էլ տխուր կյանքը»,-նշեց փաստաբանը:
Նրա խոսքերով՝ այն ինչ որ ստեղծվել է հիմա, եւ այն ինչ վերեւից ցուցումներ են տալիս, որ այդ գործողությունները կատարվի՝ անհեռանկար, տխուր օպերացիաներ են. «Վերջին հաշվով՝ մեր եւ իշխանությունների եւ երկրի վարկանիշն են գցում, քանի որ սա որերորդ դեպքն է այս վերջին տարիներին, որ ջարդ կազմակերպվեց»:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի՝ Հովսեփ Խուրշուդյանի գործը, որ քննում են, պետք է քննեն նպաստող պայմանների, հանգամանքների համատեքստում. «Որովհետեւ նույն Թալեաթ փաշայի սպանության ժամանակ հայ մարդը սպանեց Թալեաթին, բայց գերմանական դատարանը նրան արդարացրեց, որովհետեւ պատճառները եւ պայմանները արդարացված էին: Հիմա ստացվում է, որ Հայաստանում նույն վիճակն է, ուղղակի մենք գերմանական դատարանում չենք»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ