Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեւանյան դեպքերին: Նա նշում է, որ մտահոգված է նրանով, թե ինչ է կատարվում Թուրքիայում, բայց ըստ նրա, այժմ ինչ Էրդողանը բեմադրում է, չի կարող զայրացնել իրեն: Պատգամավորը ավելի շատ մտահոգված է, թե ինչ է կատարվում Հայաստանում:
«Մի ազգ, որն իր հետեւում ունի քաղաքակրթության 3000 տարի, արժանի է գործող եւ կանխատեսելի պետությամբ: Այն արժանի է տնտեսական զարգացման եւ հուսալի ենթակառուցվածքային համակարգի: Այն արժանի է իր երկրում բարեկեցիկ ապագայի: Թվում է՝ հաջորդ սերնդի ժամանակ ոչ ոք չի մնա երկրում՝ այն զարգացնելու համար: Երեւանից դուրս ամենուր տեսել եմ բնակչության թվի նվազում: Ես գիտեմ մարզերում կյանքի սարսափելի պայմանները: Ռուսաստանը չի բարելավի դա, այնպես, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը դրա պատճառը չեն: Միայն Հայաստանը կարող է եւ պետք է որոշի, որ ցանկանում է առաջ գնալ»,- գրում է նա:
Վերջում Ֆրենկ Էնգելը նշում է, որ սիրում է Հայաստանը եւ ցանկանում է օգնել նրան, սակայն չգիտի, թե ինչպես կարող է անել եւ ողջունում է ցանկացած նման առաջարկը: