«Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել. «ՊՊԾ գնդում կրծքից վիրավորել են «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանին: Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է, թե մահացած»:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առնչությամբ իր ՖԲ-յան էջում պարզաբանել է. «Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»: