Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից այսպես կոչված ազատամարտիկների ջոկատներ են տարել Երևան. Վահան Բադասյան

Հուլիս 31,2016 13:31

Հայրենակիցնե՛ր, 1998թ.,2003թ.,2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի, բայց այսպես կոչված ազատամարտիկներից բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ, այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական հակապետական, ամոթալի, սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը:

Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցնե՛ր, այս օրերին, երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի, սակայն արդարացիորեն` ապստամբել են: Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ, մտահոգ, արժանի մարդիկ: Ցավոք, իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել,ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ:

Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին ժողովրդի զավակներով, որպեսզի խարխլի մեզ համար այնքան թանկ ազգային-հասարակական համերաշխությունը: Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը:

Հայրենակիցնե՛ր, հայտնում ենք, որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով` մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին, այս վիճակից դուրս գալու, Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերս կլինենք Երևանում:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031