Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախնական տվյալների՝ կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից. ՀՀ ոստիկանություն (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 31,2016 12:12

Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյոք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից:

Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից:

chanaparh1

chanaparh

 

1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը:
2. Արձակված գնդակի հետագիծը:
3. Դիպուկահարի թաքստոցը:
4. Դիպուկահարը:

ppc

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Իսկ ինչու՞ է դիպուկահարը հակառակ ուղղությամբ նայում։ Ներկայացված նկարներով, ոստիկանին կրակելիս նա պետք է 180 աստճան պտտվեր։ Այսպես նա մեջքով է կանգնած ոստիկանի զոհվելու վայրին։

  2. Նորիկ says:

    Էս երևի իրանց արած վայրագություններից հետո, որոշել են, մի քիչ հումոր անեն ու ժողովրդին զվարճացնեն։Ասեմ, որ ստացվեց։Փորս բռնել եմ, որ հանկարծ չտրաքի։Որոշեցին հետագիծը, հա, բա ոնց։ Նկարներն էլ դրեցին։Ծիծաղելի ա շատ։Ասեմ, որ սենց նկարներ 3 -րդ դասարանի երեխաները ֆոտոշոփով սարքում են։Կարող ենք նվազագույնը 10 օրինակ բերել, թե ի՞նչու պետք ա չհավատանք իշխանություններին այլ հավատանք Վարուժան Ավետիսյանին։Հա, իմիջիայլոց”Առավոտն” էլ կարող է հրապարակել, նրա հայտարարությունը, ինչպես ասենք հրապարակեցին մի շարք լրատվամիջոցներ։Իսկ Արամ Աբրահամյանն էլ կարող էր կիսվել ՖԲ-յան իր տարածքում, ինչպես ասենք էս նյութը։”Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել”Մարդը հայտարարում ա։Թող դրսից, վստահելի անկաղ հետքննություն տարվի։Ո՞նց կլնի։Բա որ պարզվի որ իրենց դիպուկահարի կրակոցից ա սպանվել,հնարավոր ա և պատահաբար ։Չէ,չի կարելի բա հետո ո՞վ պատասխան տա։

    • Հարգելի Նորիկ: «Առավոտը» չի ստացել Վարուժան Ավետիսյանի նման հայտարարություն: Դա, ըստ էության, հայտարարություն չի, այլ հարցազրույց է կոնկրետ լրատվամիջոցի: Հիմնադիր խորհրդարանի մեզ ուղարկված հայտարարությունները, եթե դրանք չեն պարունակում «Քրեական օրենսգրքին» հակասող կոչեր՝ մենք հրատարակում ենք:

  3. Նորիկ says:

    Աննա ջան, նրանք չեին էլ կարող լրատվամիջոց հրավիրեին ու հայտարարություն անեին։Կարող էիք հղման միջոցով “Առավոտի” կայքում հրապարակել, ինչպես արեց, օրինակ A1+ կայքը։Ինչևէ, Ձեր աշխատատանքի ոճը որոշողը Դուք եք։Շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031