Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում այրվել է մոտ 700 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատանը՝ հոգեբուժարանի մոտակայքում՝ մոտ 5 հա, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Սեբաստիայի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Լենինգրադյան փողոցում՝ «Վալեմ» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 3500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ