«Երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- «Առաջին լրատվականին» ասել է Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահի հեռանալ:
Aravot.am-ը առողջապահության նախարարության լրատվության բաժնից հետաքրքրվեց՝ արդյո՞ք համապատասխանում է լուրը իրականությանը՝ պատասխանեցին, որ այո, դուրս են եկել, այլ մանրամասներ դեռ չգիտենք:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև