Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիները երթ էին կազմակերպել, որի ընթացքում գնացին Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում եւ շուտով ներկաներին զգուշացրեց ազատել տարածքը՝ հակառակ դեպքում հատուկ միջոցներ կօգտագործեն: Ցուցարարները հետեւեցին զգուշացմանը եւ ազատեցին Բաղրամյան պողոտան:
Քաղաքացիները շարժվեցին Ազատության պողոտա, որտեղ որոշեցին ավարտել ցույցը եւ հավաքվել հուլիսի 31-ին ժամը 19-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ