Այսօր ժամեր առաջ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանին ձերբակալել են: Եղիշե Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Չնայած նրան ձերբակալելու՝ քննիչի որոշմանը, Եղիշե Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներով պայմանավորված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն եւ բուժօգնությունը ստանում է անազատության մեջ գտնվելով:
Aravot.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, լուրը հաստատելով, ասաց, որ իր պաշտպանյալին առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Եղիշե Պետրոսյանն այսօր հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով: Բժիշկներն ասել են, որ նա հիվանդանոցային բուժման կարիք ունի: Բժիշկների հսկողությունից բացի, նրան հիվանդանոցում հսկում են նաեւ ոստիկանները:
Եղիշե Պետրոսյանը այս օրերին հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էր եւ «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև