Ինչպես հայտի է, Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները Երեւանի փողոցներում երթ էին կազմակերպել: Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղից Նալբանդյան պողոտայով դեպի Սայաթ Նովա:
Այժմ ցուցարարները Բաղրամյան պողոտայում են: Ցուցարարները շրջապատեցին ոստիկանության զորքեր տեղափոխող ավտոբուսներից մեկը, մյուսին հաջողվեց անցնել դեպի Բաղրամյան պողոտա:
Ոստիկանությունը այժմ ուժերը կենտրոնացրել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների միության շենքի մոտ: Ցուցարարները Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կանգնած մնացին, երթեւեկությունը այդ հատվածում կանգնեց: Նրանցից ոմանք նստեցին՝ հորդորելով մնացած ցուցարարներին էլ միանալ իրենց: Այնուհետեւ շարժվեցին դեպի Գրողների միության շենք, քաղաքացիներից ոմանք հորդորում էին կանգնել՝ «Ծուղակ ա, մի՛ գնացեք»:
Պողոտայում դիմակավոր ոստիկանները փշալար անցկացրեցին՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ընկած հատվածում: Ցուցարարներից ոմանք կրկին նստեցին Բաղրամյան պողոտայում՝ կոչ անելով մյուսին նստել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ