Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այցելեց երեկ գիշեր Էրեբունում վիրավորված լրագրողներին ու զրուցեց նրանց հետ:
Ա1+-ի ու Լայֆնյուզի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելեց «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին:
«Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելը է վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի», – ասաց դեսպան Միլսը:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն