Ցուցարարները այժմ Հանրապետության հրապարակում են: Ինչպես արդեն հայտնել էինք, հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում կորոշեն, թե երթը ինչպես կշարունակեն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք որոշում կայացվե՞լ է, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Երեւան քաղաքով, իրենց իշխանությունն է, ուր ուզում են, թո՛ղ այնտեղ էլ շարժվեն: Երեւի հիմա կբարձրանանք վերեւ հետո կերեւա»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Խորենացին չի բացառվո՞ւմ, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչինչ էլ չի բացառվում:
Քաղաքացիները իրենց երթը շարունակեցին Նալբանդյան փողոցով:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ