Հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին:
ՀՀ ԱԻՆ