Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն պատգամավորները, որոնք պախկված ուղիղ եթերով են հետեւում սրան, արժանի չեն հայ կոչվելու». Ալբերտ Բաղդասարյան (Տեսանյութ)

Հուլիս 30,2016 21:56

«Մենք հիմա պահանջում ենք, որ այստեղ պետական պաշտոնական ներկայացուցիչներ գան: Պահանջում ենք, որ գան եւ ժողովրդին հստակ ինֆորմացիա տան՝ ինչ է կատարվում: Այստեղ կան ԱԺ պատգամավորներ, ովքեր կան՝ ողջունենք, ովքեր Երեւանում են, բայց իրենց տանը պախկված ուղիղ եթերով են հետեւում սրան, նրանք արժանի չեն նույնիսկ հայ կոչվելու»,- Ազատության հրապարակում մինչ երթի մեկնարկը հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

Հավաքվածները սկսեցին նրանց վանկարկել՝ ամոթ, ամոթ: Ըստ Ալբերտ Բաղդասարյանի` այսօր չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց կարող են տներից գնալ բռնել բերել, որ կանգնեն առաջին շարքում ու ժողովրդին ուղեկցեն դեպի Խորենացի փողոց՝ ասելով, որ ես եմ Սասնա ծռերը. «Ճիշտը պատգամավորների այստեղ գալն ու ասելն էր՝ մենք պատասխանատու ենք ձեր առաջ, ոչ թե մենակ խոսափողների առաջ խոսելով է:

Բոլորս միասին պահանջենք, որ բոլոր այն պատգամավորները, որոնք չեն գա այստեղ՝  հրապարակ, հիշեն այս օրը: Եթե 2017-ին համարձակվեն դուրս գալ ընտրությունների, նրանք արժանանան քարկոծման ուղղակի: Երբ Հայաստան պետությունը տանում են վերացման, հայ ժողովրդին բաժանում են երկու մասերի, դրանից հետո այդ ավերակների վրա բացարձակապես մեկ է, թե ով կթագավորի»:

Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ հավաքվածները պահանջում են, որ անպայման երթ անեն եւ գնան Խորենացի: Նա ասաց, որ կես ժամ ժամանակ պետք է տան: Ալբերտ Բաղդասարյանն ավելի ուշ հայտարարեց, որ Ազատության հրապարակում 3 պատգամավոր կա, Թեւան Պողոսյանն էլ է արդեն միացել հրապարակի ժողովրդին, եւ արդեն սկսեցին հարթակից խնդրել, որ պատգամավորներն առաջնորդեն ժողովրդին. «Եթե այսօր նրանք ժողովրդի կողքին չեն, ուրեմն ընտրյալներ չեն, սպասում ենք պատգամավորներին, մենք նրանց կարիքն ունենք»:

Սակայն այս կոչին որեւէ պատգամավոր չարձագանքեց: Ռուբեն Հախվերդյան էլ ասաց, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ իրեն Պուտինը կասի. «Մենք պայքարում ենք Ռուսական կայսրության դեմ, իսկ Պուտինի տեղակալը Սերժ Սարգսյանն է»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մեկը says:

    հանգիտ եղեք, իրանք չեն գա հրապարակ ու 2017-ին էլ կընտրվեն նույն էս ժողովրդի կողմից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031