Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 17 տարեկան երեխայի աչքն են ցխում, ուրեմն դու կաթողիկոս չես». Թամար Հովհաննիսյանը՝ Գարեգին Բ-ին (Տեսանյութ)

Հուլիս 30,2016 21:32

Թամար Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ասաց, որ քանի օր էր, ինքը հարթակից չէր խոսել, ու որոշ մարդկանց թվում էր, թե իրեն «սսկացրել են». «Ինձ սսկացնելը շատ դժվար է»:

Նա իր խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսին. «Լսի՛ր ինձ, Գարեգին Բ, դու, որ այդքան սիրում ես թանկ ժամացույցներ եւ թանկ մատուցողուհիներ, իմացիր, դու այս ժողովրդի ոչ մի բանը չես՝ քո բոլոր ծառայողների հետ միասին: Եթե դու կանգնած չես ոստիկանության եւ ժողովրդի միջեւ քո բոլոր սքեմ հագած ավազակներով, զգուշացնում եմ քեզ, այդպիսի կաթողիկոս հայ ժողովուրդը չի ունեցել, չունի ու չի էլ ունենա: Եթե 17 տարեկան երեխայի աչքն են ցխում, ուրեմն դու երբեք կաթողիկոս չես»:

Թամար Հովհաննիսյանն ասաց, որ տեղեկություններ ունի, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին ՀՀ-ում չի. գտնվում է Բրազիլիայում. «Իրավագետներին խնդրում եմ, որ դիմեն Բրազիլիայի դեսպանություն եւ ասեն, որ այդ մարդը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ մեր պետականությունը: Թող այնտեղ զվարճանա եւ մնա այնտեղ»: Նա դիմեց միջազգային իրավագետներին, որ դիմեն բոլոր բանկերին, որոնք սնում են պետական իշխանությանը, վարկեր են տալիս, այդ վարկերն իրենց տոկոսներով նստում է մեր սերունդների վզին:

Նա հորդորեց, որ իրավագետներն ամեն ինչ անեն, որ այեւս որեւէ վարկ չտան որեւէ ծրագրի համար, որովհետեւ դրանք ՀՀ-ում չեն իրականացվում. «Հայ ժողովուրդ, ես քո ցավը տանեմ: Երբեք չի կարելի քեզ ծնկի բերել, այնպես, ինչպես Սասնա ծռերին չի կարելի ծնկի բերել, ինչպես մեր էպոսի հերոսին հնարավոր չէր ծնկի բերել»:

Թամար Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ ոստիկանությունը կարող է լրագրողների հանդեպ բռնություն գործադրել. «Պահանջում եմ պարոն Օսիպյանից, որ ապահովի բացարձակ ապահով երթը: Երեկվա կատարվածն էլ պիտի աշխարհն իմանա ու տեսնի: Դա այդքան հեշտ չեն մարսելու: Այս երկիրն այսօր փաստացի չունի իշխանություն: Մեր իշխանությունը մենք ենք»:

Նա միասնության կոչ արեց՝ ասելով, որ եթե տարբեր ճամբարների չբաժանվեն, իրենց հաղթել չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031