Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիմա Սերժ Սարգսյանը չդադարեցնի շտուրմը, վաղը կափսոսա, որ Հայաստան եկավ». Ալբերտ Բաղդասարյան (Տեսանյութ)

Հուլիս 30,2016 21:16

ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ ԱԱԾ-ն ասել է, որ պետք է այսօր գրոհը սկսի տղաների վրա. «Նրանք հույս ունեն, որ շատ հարձակվողներ գլուխները կդնեն: Դե 10 օր գրոհեիք: Մի վախեցեք, տղաները գիտեն ինչի են գնացել»:

Նա սպառնաց, որ եթե Սերժ Սարգսյանը գրոհեց, ամբողջ Երեւանը լցվելու է ոչ միայն Ազատության հրապարակը, այլեւ մյուս հրապարակները. «Մարտի 1-ով Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, Սահմանադրությունը կեղծեց, ու միամիտ մարդ չկա ՀՀ-ում, որ կարծի, թե երբեւէ ՀՀ-ում կանցկացվեն արդար ընտրություններ»:

Ալբերտ Բաղդասարյանը սկսեց պատմել 1921-ի պայմանագրից: Հայաստանն առանց հայերի ծրագրից. «Մեր պայմաններում նոր քաղաքականություն է իրականացվում: Նա դատապարտեց ՌԴ-ի քաղաքականությունը, որ զենք է վաճառում մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, իսկ մեզ չնչին քանակի զենք է տալիս: ՌԴ-ն ՀՀ-ին վերաբերում է որպես իր ֆորպոստի: Այս քաղաքականության հետևանքով Սասնա ծռերի տղաները հայտնվել են այս վիճակում: Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Սասնա ծռերի կողքը»:

Հանրահավաքի մասնակիցներից գոռացին, թե երթ անենք: Ալբերտ Բաղդասարյանը չհամաձայնեց՝ ուզում եք երեկվա նման գնանք, չիմանա՞նք, թե ինչ անենք: Նա ասաց, որ հենց Սերժ Սարգսյանն է ուզում, որ ժողովուրդ-ոստիկանություն պատերազմ սկսի, ու եթե դա լինի, խայծը կուլ տան, ամբողջ պատասխանատվությունը կընկնի հաթակից ելույթ ունեցողների վրա. «Սասնա ծռերը իրար խփեն, մենք էստեղ իրար խփենք, արդյունքում հայ ազգը դառնա մի բուռ»:

Ալբերտ Բաղդասարյանը սկսեց երեկվա բախումների համար մեղադրել ինչ-որ երիտասարդների, որոնք հրահրել են, հիստերիկ ելույթներ են ունեցել, մարդկանց կոչ են արել գնալ Խորենացի, Սարի թաղ ու հետո ասել՝ հասեք, մարդկանց խփում են ոստիկանները. «Խաղաղ ցուցարարներին իր լուծումները պարտադրողը խաղաղ ցուցարար չէ: Ով ուզում է թաքնվել կանանց, երեխաների, ծերերի թիկունքում, նա հայ տղամարդ չի»:

Նա ասաց, որ նախաձեռնող խորհրդի բոլոր անդամներին ձերբակալել են, մնացել են 4 հոգի. «20 տարի հարթակից ելույթ չեմ ունեցել այսօր եկել եմ ասեմ՝ հերիք ա, խելքով առաջնորդվեք, ինչպես 88-ին: 2 տարում դարձանք պետություն, ոչ թե 1 օրում: Հիմա պետք է Սերժ Սարգսյանին եւ ԱԱԾ-ի նորանշանակ պետին զգուշացնենք: Ես եղել եմ պաշտոնյա, գիտեմ, երբ նստում ես կաբինետում, կտրվում ես ժողովրդից, քեզ թվում է, թե աշխարհը քո ձեռքում է: Սե՛րժ Սարգսյան, դու Հայաստանը բաժանել ես 2 մասի, ոտիկաններին հանել ես ժողովրդի դեմ, սարքել ես թշնամի: Եթե հիմա չդադարեցնի նա շտուրմը, վաղը կափսոսա, որ Հայաստան եկավ»:

Ի դեպ, վերջին մի քանի ժամվա ընթացքում ոստիկաններով լի արդեն մոտ մեկ տասնյակ ավտոբուս եւ 6-7 միկրոավտոբուս է մտել ՊՊԾ-ի տարածք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031