Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբոր վրա ձեռք բարձրացնող ու մոլագարի նման ջարդող, ջարդից հաճույք ստացող ոստիկանը կամ այլ մեկը նզովյալ լինի». քահանա

Հուլիս 30,2016 20:49

Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը.

«Այսուհետ պատարագի ժամանակ այն հատվածում, որտեղ պատարագիչ քահանան ասում է, թե բոլոր նրանք ովքեր երախայից կամ ապաշխարության շրջանի մեջ են, թերահավատ են կամ անմաքուր, թող չմոտենան Սուրբ Հաղորդությանը, ես կավելացնեի նաև ոստիկաններին (արժանապատիվ անձանց չհաշված, բնականաբար)։ Եղբոր վրա ձեռք բարձրացնող ու մոլագարի նման ջարդող, ջարդից հաճույք ստացող ոստիկանը կամ այլ մեկը նզովյալ լինի, այսինքն` Եկեղեցու Սուրբ Հաղորդությունից զրկված ու Եկեղեցուց դուրս թողնված։ Մինչև չապաշխարեն ու չմաքրվեն, փրկություն չկա»:

Մարկոս քահանա Մանգասարյանը ի դեպ վաղը հրավիրում է Սուրբ Գայանե վանք` «Պատարագի ընթացքում աղոթելու մեր հայրենիքի խաղաղության ու ստեղծված անցանկալի իրավիճակի անարյուն (գոնե հետայսու) հանգուցալուծման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. դիտորդ says:

    Հանելուկ. ՀՀ ոստիկաններից ո՞վ ա ամենաշատը եկեղեցիներում երեւում: Իրանից էլ սկսեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031