ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյան Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Էջմիածնից հղած ողջախոհության կոչը բավարար չէ:
Նա մասնավորապես ասաց. «Երբ Սարդարապատի օրհասն էր, Հայոց աշխարհի եկեղեցիները տագնապի անդուլ զանգահարություն արեցին, հագեւոր դասը խաչով-խաչվառով-հետիոտն գնաց զորքի հետ եւ օրհնեց հայ զինվորի սխրագործությունը… Այսօր Էրեբունիի մահ տարաժամն է եւ այն դեռ կարող են կանխել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր այրերը՝ բանագնաց եւ միջնորդ դառնալով զինառյալների եւ ԱԱԾ միջեւ: Էջմիածնից հղած ողջախոհության կոչը բավարար չէ…»:
Նելլի Գրիգորյան