Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված ոստիկանը երեք զավակ ուներ

Հուլիս 30,2016 20:09

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:

Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:

Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ:

Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը:
Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում:

Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է:
Փառք ու անմար հիշատակ մեր խիզախ զինակցին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. դիտորդ says:

    Ցավակցելով Յուրի Տեփանոսյանի հարազատներին՝ այնուամենայնիվ հարցնենք: Ո՞ւմ զոհը դարձավ նա՝ կրիմինալի՞, թե՞ ՀՀ ռեժիմի: Չեմ հարցնում, թե կոնկրետ ում գնդակից նա զոհվեց, այլ, թե նա կրիմինալի՞, թե՞ ռեժիմի զոհը դարձավ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031