Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադրանքներով ուղեկցուած զանգուածային բռնարարաքները կազմակերպւում են ժողովրդի ուշադրութիւնը հիմնական խնդիրներից շեղելու նպատակով». ԱԻՄ

Հուլիս 30,2016 18:44
aim

«ԱԻՄ կուսակցութեան յայտարարութիւնը»

30 յուլիսի, 2016

«Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում ազդարարուած քաղաքական ծրագրերը վերստին մատուցելը կարեւոր են, բայց ոչ բաւարար։ Այս իրավիճակում պէտք է ամփոփել կատարուածը, քննարկել հնարաւոր զարգացումները, ճշտել մեր անելիքները մեր կարողականութեան շրջանակներում եւ գործել։

Սադրանքներով ուղեկցուած զանգուածային բռնարարքները ցոյց են տալիս, որ դրանք կազմակերպւում են ժողովրդի ուշադրութիւնը հիմնական խնդիրներից շեղելու, պայքարի ազգային ազատագրական մակարդակը իջեցնելու, քաղաքացիներին վախեցնելու եւ ոստիկանական ուժերին բախումների մէջ քաշելով նրանց ամբողջութեամբ սեփական ժողովրդից օտարացնելու, բռնակալներին հաւատարմօրէն ծառայել պարտաւորեցնելու նպատակով։ Այս իրավիճակում պատահական մարդկանց, անկազմակերպ՝ կազմակերպական հենարան չունեցող անհատներին կամ միակուսակցական ուժերին վստահելը հղի են նոր ձախողումներով, եւ որն աւելի կարեւոր է՝ քաղաքացիների նոր հիասթափութիւններով։

Երբ Ռոբերտ Քոչարեանն ասում էր, որ ինքը ի տարբերութիւն Շեվարդնաձէի հրաժարական չի տայ, որովհետեւ իրենք ուժեղ են, ուժային համակարգում առաջատար դէմքը Սերժ Սարգսեանն էր։ Հիմա Սերժ Սարգսեանը Ռոբերտ Քոչարեանի տեղում նոյն մոլորութեան մէջ է։ Նրանք չգիտեն, որ սեփական ժողովրդից ուժեղ լինելու փորձը դէպի ինքնասպանութիւն տանող ճանապարհ է։

Համազգային աջակցութիւնը ցոյց տուեց, որ «Սասնա ծռեր»-ի բարձրացրած խնդիրներն ու նպատակները միայն իրենցը չեն։ Այսօր ամենայն պատասխանատւութեամբ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսեանի վարչախումբը ու նրա վարած ազգադաւ քաղաքանութիւնը (Հայաստանը ռուսական գաղութի վերածելը, սահմանադրութեան հանրաքուէի կեղծումը եւ այլն) անընդունելի են հայութեան հիմնական մասի համար։
Իշխանութիւնների գլխաւոնր ուժը ընդդէմ խաղաղ ցուցարարների սադրիչներն են, որոնց դէմ պայքարելու քաղաքացիական միակ ուժը կազմակերպուածութիւնն է՝ կայացած կազմակերպական կառոյցների միջոցով։ Կուսակցութիւնները, կայացած քաղաքացիական շարժումները, մեծ հասարակական կազմակերպութիւնները, այսինքն՝ քսան (գոնէ տաս) պատասխանատու կարգադրիչներ տրամադրելու ընդունակ կառոյցներն են, որ կարող են կազմակերպուած իրականացնել հետագայ արիւնահեղութիւնը կանխելու եւ խաղաղ ցոյցերով ժողովրդի պահանջները իշխանութիւններին ներկայացնելու նպատակները։

Դրանից ելնելով ԱԻՄ-ը կոչ է անում բոլոր այն ուժերին, որոնք ընդունում են ապստամբած «Սասնա ծռերի» ազգային ազատագրական պայքարի գլխաւոր գաղափարը, պատրաստ են լինել (կամ արդէն կան որպէս այդպիսին) նոյն գաղափարների քաղաքական կրողները եւ ունեն կազմակերպական ներուժ, կարող են անհապաղ, անմիջապէս ի մի գալ միասնական համակարգիչ խորհուրդ ստեղծելու նպատակով։ Դրա համար բոլորս պիտի ի զորու լինենք մոռանալ բոլոր հին ու նոր տարաձայնութիւնները, վիարաւորանքներն ու հիասթափութիւնները։ Դա է ժամանակի պահանջը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031