Համարելով հայ ազգի բարձրագույն արժեքները մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական բարոյականությունը, ձգտելով
հետեւողականորեն պաշտպանել Մարդու իրավունքները, հետեւողականորեն նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատմանը,
նպաստել Հայաստանի Հանրապետության, որպես հայ ազգի մինչեւ վերջ եւ բնական ինքնադրսեւորման միակ երաշխավորի հզորացմանն ու բարգավաճմանը,
նպաստել եւ աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, նպաստել եւ աջակցել քաղաքացիների ազատ ինքնադրսեւորման եւ ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը, ՀՀ օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ն դատապարտում է ՀՀ իշխանությունների հակաիրավական եւ սադրիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իշխանափոխության հասնելու ճանապարհին, համագործակցել նույն նպատակը հետապնդող բոլոր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար՝ Կ. Հեքիմյան
Կարդացեք նաև