Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք իրավասու մարմիններից պատասխանատվության ենթարկել բռնությունները կատարողներին հրաման տվողներին». հայտարարություն

Հուլիս 30,2016 18:11

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհրդի հայտարարությունը հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

Հուլիսի 29-ին Սարի Թաղ համայնքում ոստիկանության կողմից կիրառած անհամաչափ ուժի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել բազմաթիվ քաղաքացիներ և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներ:

Տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է պետության կողմից ստանձնած մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Անկախ տեղի ունեցածի հանգամանքներից՝ Ոստիկանության կողմից կիրառված ուժը մենք համարում ենք ոչ համաչափ, իսկ քաղաքական տեսանկյունից՝ կոպիտ սխալ, որը հղի է երկրի ներքաղաքական իրավիճակի կտրուկ ապակայունացմամբ:

Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է երկրի բարձրագույն իշխանության վրա, այն լուծելու հրամայականը ևս երկրի բարձրագույն իշխանության իրավասության տակ է: Ուստի, պահանջում ենք իրավասու մարմիններից հնարավորինս սեղմ ժամկետներում հետաքննել և պատասխանատվության ենթարկել հուլիսի 29-ին Սարի Թաղում տեղի ունեցած բռնությունները կատարողներին և այդ ապօրինի հրամանը տվողներին:

Ինչպես նաև հարկ ենք համարում հայտարարել, որ ստեղծված ծայրաստիճան լարված իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր է և պարտադիր պետք է լինի միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը նախ և առաջ պետք է նպաստեն փողոցային գործընթացները համակարգող խմբի անդամները՝ թույլ չտալով, որպեսզի հանրահավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում տարբեր կենտրոններից սադրիչ գործողություններ կատարելու համար ուղարկված հակահասարակական տարրերը տարատեսակ բախումներ հրահրեն միջոցառումների մասնակիցների և իրավապահների միջև:

Միևնույն ժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում երեկ տարբեր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներին, ոստիկաններին և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ողջ լրագրողական համայնքին:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031