Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով». հայտարարություն

Հուլիս 30,2016 17:31

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:

Մենք նույնքան մտահոգ ենք այնարժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ ձեռնարկել քայլեր՝ կանխելու նախորդ գիշերվա գործողությունների կրկնությունը և հրահանգել ուժային կառույցներին կարգը պահպանելիս ապահովել ՀՀ քաղաքացիների խոսքի ազատության ու խաղաղ հավաքներ անցկացնելու  իրավունքները.ազատություններ, որոնք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և հիմնարար արժեքներ են ցանկացած ամուր ու գործուն ժողովրդավարության համար: Միաժամանակ, մենք կոչ ենք անում ցուցարարներին պատասխանատու վերաբերմունք հանդես բերել հավաքների ազատության իրավունքն իրացնելիս՝ հանդես բերելով զսպվածություն, զերծ մնալով բռնությունից ու խուսափելով Էրեբունու ոստիկանության շենքի շուրջ ակտիվ իրադարձություններից:

Մենք ողջունում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերն ուղղված ցուցարարների, լրագրողների,անցորդների հանդեպ դրսևորված բռնության դեպքերի փաստագրմանը և բերման ենթարկվածների իրավական պաշտպանությանը: Գլխավոր դատախազության կողմից լրագրողների դեմ բռնության փաստով քրեական գործի հարուցումը նախնական դրական քայլ է և մենք կառավարությանը կոչ ենք անում թույլ տալ մարդու իրավունքների խախտումների բոլոր դրվագներով անցկացնել լիարժեք, անկախ ու թափանցիկ հետաքննություն և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ: Մենք նաև կոչ ենք անում կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների սահմանադրական ու մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքեր թույլ չտալու ուղղությամբ:

Որպես բարեկամ ու ժողովրդավարական զարգացումներում Հայաստանի գործընկեր, ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգ է իրավունքի գերակայության ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության հետ կապված իրողությամբ, որ մատնանշվում է անցյալ գիշերվա իրադարձություններով: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը քաղաքացիական հասարակության ու կառավարության այն գործիչների հետ, ովքեր իրապես հանձնառու են ամրապնդել իրավունքի գերակայությունը:

Միաժամանակ,  ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումներով ստացված տեղեկությունները կկիրառվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս: Հաշվի առնելով ցույցերն այսօր ևս շարունակելու կոչերը՝ մենք բոլոր կողմերին խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031