30 հուլիս, 2016
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության հայտարարությունը Երևանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին
Մենք ուշադիր հետևում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երևանում զարգացող իրադարձություններին։
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների և ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով։ Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։
Կարդացեք նաև
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Խաղաղ հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։
Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։ Մենք նաև դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբևէ չի կարող արդարացվել։
Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ և խաղաղ կերպով կհանգուցալուծվի։ Մենք նաև խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն ապահովելու համար։