Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ

Հուլիս 30,2016 15:31

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով  տուժել են  իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:

Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ
եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը
խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ
հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների
հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ
քննչական ծառայություն։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն azatutyun.am, a1plus.am 1in.am lragir.am panorama.am civilnet.am news.am. armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և  տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով,  լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր
դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրություն

Լուսանկարում՝ a1plus.am-ի լրագրող Ռոբերտ Անանյանի ստացած վնասվածքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031