Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում բանակցություններ սկսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի կանխվի հետագա էլ ավելի մեծ արյունահեղությունը

Հուլիս 30,2016 15:13

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Հայտարարությունը

Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գնդի գրավումից հետո վարչախումբն իրեն սպասարկող լրատվամիջոցներով մի կողմից քարոզում է, որ պետք անել հնարավորը, որպեսզի առանց արյան հանգուցալուծում լինի, միաժամանակ տմարդի ձևով` սադրանքներով, դիպուկահարներով ամեն օր տղաների վրա կրակում, վիրավորում, առանց ապաքինման տեղափոխում բանտախցեր, կտտանքների ենթարկում:

Հերթական անգամ իր ամբողջ ուժով գործի է դրվել իրենց օրենքից դուրս համարող այսպես կոչված իրավապահ համակարգը, հատկապես ոստիկանությունը` իրենց բուծած քրեական տարրերի հետ համատեղ, որոնք Երևանի փողոցներում հարյուրավոր մարդկանց են առևանգում բռնաճնշումների ենթարկում, ճնշումներից զերծ չեն մնացել նաև լրագրողները, իսկ հուլիսի 29-ին նրանք իսկական պատերազմ հայտարարեցին փողոց դուրս եկած ժողովրդին և լրագրողներին: Ոստիկանության ներքին զորքերի, քաղաքական հագուստով ոստիկաների և քրեական տարրերի համատեղ ջանքերով ՊՊԾ գնդի հարակից բնակավայրերում մարդաորս է կազմակերպվել, ինչը հիշեցնում է 2008 թ-ի մարտի 1-ը: Տրամաբանական է արյունով եկած վարչախումբը արյունով էլ հեռանալու է:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում վարչախմբի պարագլուխներին սթափվել և բանակցություններ սկսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի կանխվի հետագա էլ ավելի մեծ արյունահեղությունը:

ԺՀԿ նախագահ Պ. Մակեյան   

 30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031