Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացած համագործակցության հնարավորությունները

Հուլիս 30,2016 14:55

Լիտվայում ՀՀ Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասի հետ

Հուլիսի 29-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացած համագործակցության հնարավորությունները, Կլայպեդայի և Հայաստանի քաղաքների միջև փորձի փոխանակումը տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։

Քաղաքապետի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Կլայպեդայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորեց Ալբերտ Ալբերտյանին՝ Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր գործունեության ընթացքում: Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դեսպանության և համայնքային կառույցների միջև համագործակցության հեռանկարները։

Տեղեկանք․ Լիտվայի հնագույն քաղաք հանդիսացող Կլայպեդան, որը հիմնադրվել է 13-րդ դարում, տարածքի մեծությամբ 3-րդն է։ Կլայպեդայի բնակչության թիվը 157,350 է։ Կլայպեդան Լիտվայի միակ նավահանգստային քաղաքն է և Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև կամրջի դերակատարություն ունի՝ տնտեսական մեծ ներուժով։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031