Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ամուսինը, ամեն օր կնոջը բռնության է ենթարկում

Հուլիս 30,2016 14:45

Բաց նամակ

Շիրակի մարզպետ Հովսեփ Աիմոնյանին

Հարգելի պարոն Սիմոնյան

Դիմում եմ Ձեզ մեր մարզում երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքով:

Գյումրու թաղամասերից մեկում ծայրահեղ ծանր վիճակում, վարձով մի ընտանիք է բնակվում, նրանց մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եմ հայտնել առանձին նամակով: Ընտանիքի հայրը ազգությամբ թուրք է, մայրը՝ հայ: Երեխաները՝ 11-ամյա Ֆատիման դեռևս դպրոց չի հաճախում, 6-ամյա Զարուհին ևս զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, դպրոց գնալու հնարավորություն ևս չունի:

Երեխաների մայրը, ինչպես նաև երեխաները հայտնվել են բառիս բուն իմաստով «թուրքի լծի տակ»՝ Հայաստանում, Գյումրիում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն թուրք ամուսինը, ամեն օր կնոջը բռնության է ենթարկում: Մեծ աղջնակը նույնիսկ ծննդյան վկայական չունի:

Դիմում եմ Ձեզ ակնկալելով, որ անհապաղ միջոցներ ձեռք կառնենք երեխաների խաթարված իրավունքների պաշտպանության և վերականգնման նպատակով:

Հարգանքով՝

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Գյումրի

2016 թ. հուլիսի 30

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031