Գիշերը հիվանդանոց տեղափոխված «Յավրուհրատ» հրատարակչության հիմնադիր, արևելագետ Մարատ Յավրումյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց նրա ընկերը. «Աստիճանաբար ապաքինվում է, այս պահին նա խոսել չի կարող: Բժիշկներն ասում են` վիճակը բավարար է: Նրա քիթն է կոտրվել, ի թիվս այլ վնասվածքների»:
Հիշեցնենք` լրատվամիջոցներում տեղեկություններ կային այն մասին, որ մի քանի ոստիկաններ հարձակվել եւ հարվածել էին նրան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև