Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան կատարած այցելության շրջանակներում պատմական այց է կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի ամենահայտնի համակենտրոնացման ճամբարներից մեկը համարվող Օսվենցիմի ճամբարը։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Հռոմի պապն այցելել է համակենտրոնացման նախկին ճամբարի վայրում կառուցված թանգարան և լուռ աղոթել Օսվենցիմում զոհված մեկ միլիոնից ավելի մարդկանց համար, որոնց մեծամասնությունը եղել են հրեաներ։
Այցելության ընթացքում Հռոմի պապը հանդիպում է ունեցել նաև Հոլոքոսթից փրկվածների, ինչպես նաև նրանց ժառանգների ու բարեկամների հետ։ Հոլոքոսթը վերապրածներից մեկը պատմել է, որ համակենտրոնացման ճամբարում անհնար էր գոյատևել 14 օրից ավելի, եթե դու հրեա էիր կամ հոգևորական։
Տեղեկացնենք, որ 1945թ. դեկտեմբերի 27-ին սովետական բանակը ազատագրեց Օսվենցիմի ճամբարի ողջ մնացած սակավաթիվ պատանդներին։
Կարդացեք նաև