Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը». Րաֆֆի Հովհաննիսյան

Հուլիս 30,2016 11:50

«Ժառանգությունը» դատապարտում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար:

Ուշ գիշերային ձերբակալություններից շատերն ուղեկցվում էին քաղաքացիական հագուստով ոստիկանների աննախադեպ բռնություններով, սարսափազդու ճայթուկների ու պայթուցիկների կիրառմամբ: Բերման ենթարկված քաղաքացիների թվում էին «Ժառանգության» առաջամարտիկները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սուսաննա Մուրադյանը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ, եւ շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին:

Առանց երկրի ներսում քաղաքացիական եւ մարդու իրավունքների հարգման եւ պատշաճ պաշտպանության, առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, եւ մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձեւ քաոսի դեմ հանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ:

Առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն` խարսխված ազատ, արդար ընտրությունների եւ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման սկզբունքների վրա»:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

30 հուլիսի 2016

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031