2016թ. հուլիսի 29-ի երեկոյան ցուցարարների և ՀՀ ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների մասին ծավալուն անդրադարձ է կատարել Al jazeera լրատվականը։
Անդրադարձում նշվում է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո 2016թ. հուլիսի 30-ին լուրջ բախում տեղի ունեցավ գունդը գրաված զինված անձանց և ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Իրավիճակի լարման հետևանքով նույնիսկ բախումներ տեղի ունեցան նաև ՀՀ ոստիկանության և բազմաթիվ ցուցարարների միջև։
Հեղինակավոր լրատվամիջոցն ուշադրություն է դարձրել նաև հանգամանքին, որ ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով տուժել են բազմաթիվ լրագրողներ, այդ թվում, «Ազատություն ռ/կ-ից»։
Հոդվածի շարունակության մեջ անդրադարձ է կատարվում իրավիճակի առաջացման պատճառներին, իրադարձությունների զարգացման հաջորդականությանն ու Երևանում տիրող ընդհանուր իրավիճակին։
Կարդացեք նաև