Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խստորեն դատապարտում է ՀՀ Ոստիկանության գործողություններն երեկ գիշեր Խորենացի փողոցում և Սարի Թաղ համայնքում, որի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ:
ՍԴՀԿ-ն վստահ է, որ այս խայտառակ միջադեպից հետո պետք է պատժվեն բարձրաստիճան ոստիկաններ, իսկ համակարգից պետք է դուրս գան այն մարդիկ, ովքեր երեկ աչքի ընկան անմարդկային դաժանությամբ: Ոստիկանության նման դաժանությունը ցույց է տալիս, որ բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները, ինչպես նաև իրականացված դրամաշնորհային ծրագրերը մնացել են անարդյունք:
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն