Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին ասեք, որ «հայրաբար վերաբերվի տղաներին ու իր ժողովրդին». «Ազգ»

Հուլիս 30,2016 11:14

Կրիտիկական պահերին իսկապես անճանաչելի է մեր ժողովուրդը. կարող է անօրինակ սխրանքների գնալ իր տունը, գյուղը, երկիրը պաշտպանելիս` զարմացնելով ամենահմուտ ռազմագետին անգամ, կարող է նաեւ ինքնակործանման գնալ այնպիսի ոգեւորությամբ, որ զարմանքը կշարժի յուրաքանչյուր հասարակագետի ու հոգեբանի: Իսկապես անկանխատեսելի, անքննելի է Նաիրյան Ոգին, ինչպես Չարենցն է պնդում:

Հենց երեկ ունեցա երկու այցելու, մեկը միջին տարիքի մի տղամարդ` Ռաֆայել Տեր-Ավետիսյան, մյուսը` 96-ամյա մի տիկին` Էլիզա անունով, կոկիկ, սպիտակ հագնված հրաշք մայրիկ: Տղամարդը սեղանիս դրեց բազմացրած չափածո գրությունների մի ամբողջ տրցակ` գրված այս օրերին, որոնցից ամենավերջինի վրա գրված է` «Խելագարվե՛նք… քի՛չ է- էլի՛ սպանենք… Շատ չեն վիրավորները` երկկողմանի գժվե՛նք` անխնա, անհեռատես կրակենք… Պառակտվելով` խայ-տա-ռակ-վենք»: Նա խնդրեց թերթում հրատարակել խաղաղության եւ սթափության կոչերով լեցուն այդ գրությունները, որոնցից ընտրեցի հուլիսի 27-ին գրվածը: Իսկ Էլիզա մայրիկը, որ երեւի կարծում էր, որ ես Սերժ Սարգսյանի մոտ ամեն օր ելումուտ ունեմ, խնդրեց, որ հանրապետության նախագահին ասեմ, որ «հայրաբար վերաբերվի տղաներին ու իր ժողովրդին», ինչը եւ անում եմ, հրապարակավ:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031