Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աչքը թափած, «դուբինկեքով» ուզում էին էլի խփեին» (տեսանյութ)

Հուլիս 30,2016 11:00

Երեկ Սարի թաղում ոստիկանների կողմից արձակած պայթուցիկների հետեւանքով աչքից զրկված Սայաթ Հարությունյանի հորեղբայր Կարո Հարությունյանն Aravot.am֊ին  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում պատմեց, թե ինչպես է վիրավորվել Սայաթը։

«Սայաթը հարեւանի էրեխու հետ պրոսպեկտով քայլելով եկել են Սարի թաղ ինձ տեսնելու։ Ասում է՝ բան-ման գցեցին, պայթեց՝ իմ աչքին կպավ ու ես ընկա։ Հետո ուզում էին «դուբինկեքով» ծեծեին, վեր կացա, նորից ուզում էին խփեին, աչքը թափած ուզում էին խփեին, ասում է՝ պառկեցի, որ չխփեն։  Լրիվ աչքը պայթած է»,֊պատմեց Կարո Հարությունյանը։ Հարությունյանի պատմելով, հետո մի կերպ հասել են հիվանդանոց։  «Շնորհակալություն, որ տվին զորակոչիկի աչքը հանեցին»

Կարո  Հարությունյանն ասաց, որ այն մեքենայի վարորդը, որը Սայաթին փորձել է օգնել եւ հասցնել հիվանդանոց, գիշերն անհետացել է։ Հարությունյանի պատմելով՝  մինչեւ եղբոր երեխաները իրենց հոր մեքենայից իրենց իրերն են վերցրել, որ նստեն իրենց ծանոթի մեքենան, նկատել են, թե ինչպես երեք անձինք՝ քաղաքացիական հագուստով փորձել բերման ենթարկել․«Իմ ընկերն է, Սայաթն ասաց՝ երեք ձյաձյա էին, տարան։ Հիմա զանգում ենք, անհասանելի է, չկա, չքացավ»։

Սայաթը նախօրեին էր Վարդենիսից եկել Երեւան, ընդամենը 16 տարեկան էր, շուտով նրա ծնունդն է, օգոստոսին  դառնալու է  17 տարեկան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031