Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի լրագրող. «Պայթուցիկները թիրախավորված նետում էին լրագրողների տեսախցիկների կողմը» 

Հուլիս 30,2016 10:30

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են   հուլիսի 29-ի Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների  բախումը  լուսաբանելիս հենց  ուղիղ եթերում  հայտնվել տուժողի կարգավիճակում :

«Պայթուցիկներից տուժեցինք նաեւ մենք, ոստիկանները չեն փորձում անել այնպես, որ լրագրողները չտուժեն: Կարծես թե թիրախավորված պայթուցիկները նետում էին հենց այն հատվածները, որտեղից լրագրողական տեսախցիկների լույսերն էին արձակվում: Մեր տեսանյութում էլ այդ ամենը կա: Մի քանի պայթուցիկ հենց իմ մոտ պայթեց: Վնասվածք ստացա՝   աջ ոտքիս վերքը բավականին խորն է, նաեւ աջ ձեռքիս հատվածում վնասվածք ունեմ: Գիտեմ, որ մեր օպերատոր Տիգրան Բադալյանն էլ է տուժել: Չնայած նա մարմնի տարբեր հատվածներում ցավեր ուներ, բայց որոշեց մնալ եւ շարունակել իր աշխատանքը»,-հայտնեց Ռոբերտ Անանյանը:

Նա հավելեց, որ պայթյունների տակ փորձել են հետ քաշվել, իսկ Սարի թաղի բնակիչները իր վերքերն են մշակել, նրանցից մեկն առաջարկել է տեղափոխել հիվանդանոց:  «Ճանապարհին ոստիկանները կանգնեցրին քաղաքացու մեքենան, թույլ չտվեցին առաջանալ, չնայած հայտարարեցինք, որ լրագրողներ ենք, հիվանդանոց ենք գնում: Բռնի ուժի կիրառմամբ, մահակների սպառնալիքով մեզ մեքենայից իջեցրին: Ճանապարհը ոտքով շարունակեցինք: Այդ ընթացքում եկավ 1in.am-ի գլխավոր խմբագիրը, որը շտապօգնություն էր բերել իրենց տուժած լրագրողների համար: Նույն մեքենայով նաեւ ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- ասաց Ռոբերտ Անանյանը:
ayrvacq1
 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Ռոբերտ Անանյանի ֆեսյբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031