Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց Russia Today հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից. «Ազգ»

Հուլիս 30,2016 10:20

Գերմանագիր լրահոսը շարունակում է անդրադառնալ երեւանյան զարգացումներինՙ հավատարիմ մնալով «Սասնա ծռերի» գործողությունները նկարագրող իր չափազանց զգույշ բառաձեւերինՙ «արմատական ընդդիմադիրներ», «զինյալներ», «պատանդառուներ», «գերազգայնականներ»: «Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց RT (Russia Today) հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից: Հուլիսի 28- ին երկու անդրադարձ գրավեց մեր ուշադրությունը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» գրում էՙ «Հայաստանը շունչը պահած հետեւում է ՊՊԾ շենքում պատանդների դրամային», ու հենվելով ոստիկանության տվյալներին հաղորդում, որ չորեքշաբթիՙ հուլիսի 27- ին հրաձգությունից հետո նոր պատանդներՙ բժիշկներ են գտնվում նրանց տրամադրության տակ, իսկ վկայակոչելով առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, հավելում, որ նույն օրը երեկոյան բաց են թողել բուժանձնակազմի անդամներից մեկին: Հուլիսի 27- ի վաղ առավոտյան փոխհրաձգությունից հետո հիվանդանոց են տեղափոխել ՊՊԾ վրա հարձակում գործած երկու զինյալների եւ մեկ պաշտոնյայի (խոսքը ոստիկանի մասին է- Ան. Հ.): Նույն օրը հանրության ընդդիմադիր հատվածը բողոքի ցույցի է դուրս եկել ՊՊԾ-ի առջեւ, որի ընթացքում ձերբակալել են մոտ 300 հոգու, այդ թվումՙ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Վերջինիս փաստաբանը հինգշաբթի առավոտյան հաղորդել է, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել:

Մեր կողմից հավելենք, որ արդարության համար պայքարի, հերոսի որոնումներում հայ ժողովուրդը միշտ հիշել ու հավատը սնուցել է` խարսխված մնալով «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին, միշտ արդիական են մնացել Րաֆֆու «Խենթը», «Սամվելը», Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»: Այս գրական-իրական հերոսներին հատուկ ծուռ, խենթ բառերը չենք գործածում, երբ նկարագրում ենք ԱՍԱԼԱ-յի գործողությունները` նախընտրելով վրիժառու տարբերակը: Քաղաքականության պատանդ դարձած աշխարհը միգուցե ուրիշ բառաձեւեր էլ է թելադրում, բայց միեւնույն է` մենք ենք ընտրում: Այնպես ընտրենք, որ ոչ միայն չխախտենք անմեղության կանխավարկածը, այլեւ` պատմությունից չամաչենք: Բոլորս ենք պատմության ու մանավանդ ժամանակի պատանդ:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031