«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ, արդեն մարդկային չէ, բանական չէ:
Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով:
Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ունեցողների վրա: Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում:
Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը»:
Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր գրել. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ:
Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը եւ սադրեցին բախումներ»:
Օ՜…,արդեն սկսվեց.Մյուսները հանկարծ չուշանան,հետո բոցավառ խարույկի վրա ձեռքերը տաքացնեն:Ժողովուրդը ձեզ էլ կհասնի…Ինձ չեք հավատու՞մ,Սեւակին ընթերցեք՝ հանճարեղ ու իմաստուն ՄԱՐԴ էր…
Օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ասում ա ՊԵՏՔ ՉԷ: Էդ պետք չէ-ները պահեք ձեր մտերիմների համար: Հիմա էդ մլիցեքը սիրուն չեն արե՞լ, թե՞ օրենք են խախտել: Եթե սիրուն չեն արել, ճաշակի հարց ա, իսկ եթե օրենք են խախտել, ապա պիտի պատժվեն ավելի խիստ, քան կպատժվեր քաղաքացին: Այ մի երկու ըտենց միլիցու ու իրա շեֆի կոխեն բանտ մնացածները կհասկանան: Թե չէ իրանք ինչ ուզում անում են, հենց ընենց մարդ են նստացնում, ու արդյունքը ինչ ա լինո՞ւմ: Ընդամենը օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ասում ա ՊԵՏՔ ՉԷ: Դրա համար էլ էս ա էս երկիրը: