Էրեբունի բժշկական կենտրոն էին այցելել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը դժվարացավ բառեր գտնել՝ որակելու համար Խորենացի փողոցում եւ Սարի թաղում կատարվածը. «Ասեմ՝ խուլիգանություն է պետության կողմից, քիչ կլինի, ասեմ՝ հանցագործություն է, քիչ կլինի: Նորմալ մարդը ի՞նչ կարող է ասել այս ամենի վերաբերյալ: Այսինքն՝ մարդկանց նման ձեւով վերաբերվել՝ հիմնավորելով պաշտպանում են մարդկանց ինչ-որ վայրում, որն իրենց համար վտանգավոր է, ես չգիտեմ՝ ի՞նչ է պահանջվելու, ի՞նչ պետք է անի պետությունը ապագայում, որպեսզի վերականգնի այն վերաբերմունքը, որ այս օրերի ընթացքում պետության եւ ոստիկանության նկատմամբ, մասնավորապես՝ իրենց գործողությունների պատճառով վերացան: Այսինքն՝ համազգեստ պետք է փոխե՞ն, հրեշտակներից դառնա՞ն աստվածներ: Համենայն դեպս այս օրերի ընթացքում կատարվածը գաղջ անվանելը հանցագործություն է»:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները տարբեր տեղերում են գտնվում, փորձում են պարզել՝ ով որտեղ է, ինչքան է տուժել, ինչ օգնություն կարելի է ցուցաբերել. «Իհարկե՛, կուսակցությունը շատ շուտով կանդրադառնա այս ամեն ինչին եւ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մեր հետագա գործողությունների մասին առաջիկա մի քանի ժամերի ընթացքում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև