Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 հիվանդ

Հուլիս 30,2016 02:46

Էրեբունի բժշկական կենտրոն այս պահի դրությամբ տեղափոխվել  է 14 հիվանդ։ Այս մասին լրագրողներին հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

Նա նշեց, որ 14 հիվանդներից երկուսն են քաղաքացի. «Մեկի մոտ կար ծնոտի կոտրվածք, ինչի կապակցությամբ վիրահատություն է կատարվել, վիճակը հիմա բավարար է՝ տեղափոխվում է վիրահատարանից։ Քաղաքացիներից մյուս հիվանդը ուներ ցնցում, նույնպես բավարար վիճակում էր, հիմա գտնվում է հիվանդասենյակում, կատարվում են համապատասխան բուժական գործողություններ։ Նաեւ ընդունվել են ոստիկաններ, նրանցից մեկը՝ բավականին ծանր որովայնի հրազենային վնասվածքով, ծանր հաստ աղիքի վնասումով։ Այս պահին մենք հիվանդին վիրահատում ենք։ Նաեւ կար ներքին արյունահոսություն»:

Միքայել Մանուկյանը մեզ հայտնեց, որ մնացած ոստիկանները ստացել են բեկորային վնասվածքներ, նրանք հետազոտությունից հետո ստացել են համապատասխան վիրահատական մշակում, այժմ գտնվում են հիվանդասենյակում։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031