Քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ րոպեներ առաջ փորձեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից բռնի ուժով դուրս բերել Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին:
Դավիթ Սանասարյանի մոր խոսքերով՝ նրանք եկան, պահանջեցին, որ Դավիթը հետեւի իրենց, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ չի կարող, քանի որ հայրը վիրավոր է: Դավիթը նաեւ ասել է, որ ծանուցագիր ուղարկեք՝ վաղը կներկայանա, սակայն ոստիկան ներկայացած անձինք բռնեցին նրա ոտք ու ձեռքից եւ տարան: Ճանապարհին սակայն Դավիթ Սանասարյանի մայրը բղավեց՝ պահանջելով բաց թողնել, քաշքշուքի ընթացքում էլ Դավիթ Սանասարյանը գիտակցությունը կորցրեց:
Հիվանդանոցի բժիշկներից մեկը պահանջեց ազատել տարածքը, դուրս գալ, որից հետո Դավիթ Սանասարյանին տեղափոխեցին հիվանդասենյակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ.- Իր ՖԲ էջում Գարեգին Միսկարյանը տեղադրել է Դավիթ Սանասարյանին առեւանգելու փորձ կատարած չորս քաղաքացիական հագուստով ոստիկաններից երկուսի լուսանկարները: Ահա նրանք: