Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսա մի աղջիկ է վառվում, վազեցի, սկսեցի շորերը վրայից ճղել, հանգցնել»

Հուլիս 30,2016 01:49

Այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում է գտնվում նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Այս հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանների հետ բախումներից տուժած տասնյակ քաղաքացիներ: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամը պատմում էր, թե ինչպես էին քաղաքացիները վազքով հետ գնում, եւ այդ պահին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել էին նրանց վրա»: Նրա խոսքերով՝ վազող մարդկանց, այդ թվում եւ լրագրողներին են ծեծի ենթարկել:

«Ոստիկանները քարերով հարվածում էին ներքեւից դեպի վերեւ, այսինքն՝ սադրում էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ խնդրեցինք, որ չանեն, հետո, ես մոտեցա Կարապետյան Աշոտին խնդրեցի, ասեցի, որ ներքեւից սադրում են, մի արեք, ասեց՝ ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա, hետ եկա ժողովրդին հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում չորս կողմս պայթում էր: Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում, վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել: Հարձակվում էին, եւ ինչքան ուժ ունեին մարդկանց խփում էին»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031