Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացու վիճակը ծանր է

Հուլիս 30,2016 01:21

Մոտ երկու ժամ առաջ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց նույնպես քաղաքացիներ են տեղափոխվել:

On the 13th day of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district by 'Sasna Tsrer' group, protesting people marched to Sari Tagh and clashed with the policemen. Injured were brought to the St. Grigor Illuminator Hospital in Yerevan, Armenia

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի տվյալներով, այս հիվանդանոց մոտ քսան քաղաքացի է բերվել Սարի թաղում, Նար-Դոս փողոցներում տեղի ունեցած բախումների վայրից, որոնց վիճակը բժիշկների նախնական գնահատմամբ միջին ծանրության են: Երկու հոգու վիճակը գնահատվում է ծանր: Մեկի աչքն է վնասվել, մյուսի՝ վերջույթները: Ընդհանուր առմամբ մարդիկ հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով:

Ըստ նույն աղբյուրի՝ բժիշկներն այս րոպեներին փորձում են վիրահատել քաղաքացու աչքը:
Հիվանդանոցի մոտ հավաքվել են տուժած քաղաքացիների հարազատները:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ծանր վիճակում գտնվող քաղաքացիների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, բժիշկներն ասել են՝ առայժմ չեն կարող ասել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031