Ռուսական Lifenews-ը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս վիրավորվել է լրատվամիջոցի օպերատորը։
Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկում մարդկանց, տեղի են ունենում բախումներ։ Lifenews-ը հայտնում է նաև որ ցուցարարների և ոստիկանների միջև բախումները տեղի են ունեցել ցուցարարների հրահրած սադրանքների արդյունքում։ Նշվում է, որ բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 5000 քաղաքացի։
՝