Էրեբունի բժշկական կենտրոն եւս մեկ քաղաքացի տեղափոխվեց։ Նա բժշկական կենտրոնին մոտեցավ երկու անձանց օգնությամբ։ Նրա մի ոտքը վիրավորված էր՝ հագը կոշիկ չկար։ Քաղաքացու վերնաշապիկը արյունոտ էր։ Նրան անվասայլակով շտապ հիվանդանոց մտցրին։ Քաղաքացին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ