Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմում արդեն տուժել ենք

Հուլիս 30,2016 15:30

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը դեռ չի խախտում լռությունը եւ չի ցանկանում խոսել «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում առաջացած իրավիճակի մասին: «Լռության ուխտ» նա հայտարարել է ամսի 25-ից: Բայց մի բան, ըստ պատգամավորի, արդեն իսկ չափազանց հստակ է` այս իրավիճակն ամեն կերպ ետ է գցում երկիրը` սկսած մարդկային զարգացումից, վերջացրած տնտեսական բարդ ու բազմաբովանդակ հարաբերություններով: «Եթե վերցնենք տնտեսության մի փոքրիկ օրինակ, ասենք՝ տուրիզմը, որը հունիսին եւ օգոստոսին պետք է ամենամեծ աճն ունենար, վստահ եմ, որ այս իրավիճակից ելնելով՝ ազդելու է մարդկանց այցելությունների վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ երկար տարիներ են մեզ պետք լինելու այս ամենի «պտուղները» հաղթահարելու համար. «Տա Աստված, որ ամեն ինչ խաղաղ անցնի, ու այն լուծումը, որին խաղաղ ձեւով կհանգեն կողմերը, ընդունելի լինի հանրության համար, ու հանրությունն էլ այդ ամենից հետո գոնե կարողանա ներգրավվել հաղթահարման աշխատանքներին»: Թեւան Պողոսյանը դժվարանում է կոնկրետ լուծումներ առաջարկել, բայց ակնկալվող փոփոխությունները` իշխանափոխութունը, կլինեն դրանք կառավարությունում փոփոխություններով, թե այլ քայլերով, մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է տեսանելի եւ դրական արդյունքների բերեն:

Հիշեցնենք, հեղինակավոր Fitch Ratings-ն օրերս եզրակացություն էր հրապարակել` 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսելով 3,5 տոկոս: Ըստ եզրակացության՝ ՀՀ տնտեսությունը ընթացիկ տարում կկազմի 2 տոկոս։ Ընդհանուր առմամբ գործակալությունը դրական դինամիկա էր արձանագրել Հայաստանի տնտեսությունում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն էլ օրերս հրապարակեց պաշտոնական թվերը, որոնց համաձայն՝ 2016 թվականի առաջին կիսամյակում 4,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել։ Երեւանյան վերջին տասնօրյա իրադարձությունները, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունը կունենան նաեւ տնտեսական զարգացումների վրա:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031