Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշոր աղացած ալյուր օգտագործեք գլխացավերի, հոգնածության, ջարդվածության զգացում ունենալու ժամանակ

Հուլիս 30,2016 13:00

Ապացուցված է, որ աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է վիտամինների պակասությունից։ Վիտամիններ ընդունելը դրաժեների ձեւով ամենեւին էլ նպատակահարմար չէ: Պետք է նշենք, որ օրգանիզմը անտարբեր չէ այն բանի նկատմամբ, որ վիտամիններն ամենօրյա նորմալ սննդի հետ է ստանում, թե տուփից: Երբեմն հաբերով վիտամիններ ընդունողն իրեն պահում է այնպես, ասես իր համար պարտադիր չէ ռացիոնալ առողջ սնունդը։ Իսկ չէ՞ որ վիտամիններն ուղղակի շտապ օգնություն են եւ պետք է ընդունել միայն այն ժամանակ, երբ ծանրաբեռնված օրգանիզմը պահանջում է առանձնահատուկ աջակցություն:

Գեղեցկությունը եւ առողջությունը փոխադարձաբար կապված բաներ են: Կարեւորը` շատ ուտել հատկապես վիտամիններով, օրգանական աղերով, ծծմբով եւ երկաթով հարուստ մրգեր եւ բանջարեղեն:

Մարդիկ ամռանը հատկապես յոդի համար մեկնում են ծով: Մինչդեռ  կարող եք յոդի պահանջը լրացնել սպանախի, սոխի, ճակնդեղի, տանձի, ելակի միջոցով:

Երկաթը, որը պակաս ազդեցություն չի գործում մաշկի մաքրության եւ թարմության վրա, պարունակվում է մսի, վարունգի, ազնվամորու, հաղարջի, բալի, խնձորի, ինչպես նաեւ սպանախի եւ կարմիր կաղամբի մեջ։

A վիտամինի պակասի ժամանակ նկատվում է սակավարյունություն,  կոշտացած չոր մաշկ,  մազերի թափում, ճարպահոսություն։ Ուստի պետք է օգտագործել գազար,   նարինջ, կաթ, կարագ։

Ֆոսֆորն անհրաժեշտ   է  լարված   աշխատանքից   հետո ուժերը վերականգնելու համար, պարունակվում է սպիտակ կաղամբի, վարունգի, ծաղկակաղամբի, բողկի   մեջ:

C վիտամինի պակասի ժամանակ նկատվում է ախորժակի անկում, գերհոգնածության զգացողություն, արյունահոսող   լնդեր,    գունատություն,   վարակիչ         հիվանդություններով հիվանդանալու  հակվածություն,  եղունգների  փափկեցում։

Մագնեզիումի աղեր, որոնք մկաններին եւ ջլերին տալիս են առաձգականություն, պարունակվում են բալի, հաղարջի, սպանախի, բողկի եւ կիտրոնի մեջ:

Ծծումբը, որը առկա է կորյակների եւ սեբորեայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցների կազմում, պարունակվում Է նեխուրի, ոսպի, լոլիկի, ընկույզի մեջ։

B1-ի պակասի ժամանակ լինում են գլխացավեր, հոգնածության, ջարդվածության զգացում եւ մկանային թուլություն, մարսողական ուղիների եւ նյարդային համակարգի խանգարում, եղունգների դյուրաբեկություն, շատ է պարունակվում խոշոր աղացած ալյուրի մեջ:

B2-ի պակասի ժամանակ նկատվում են աչքի արագ հոգնածություն, թարթիչների տակ այրոց, տեսողության սրության թուլացում, լուսավախություն, բերանի անկյուններում ճեղքերի առաջացում, պեպեններ եւ պիգմենտային գծեր, շրթունքների ճաքճքում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031