«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Կարլեն Ասլանյանը քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ Նար-Դոսի ուղղությամբ իջնում էին, երբ մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք՝ զինված մահակներով, սպասում էին հետնամասում: «Ես եւ իմ գործընկեր Հովհաննես Մովսիսյանը հայտնվեցինք այդ հատվածում ու բռնության ենթարկվեցինք»,-ասաց Կարլենը: Նա հավելեց, որ իրենք գլխի ու պարանոցի վրա հատվածներ են ստացել, վնասվածքներ գան նաեւ ձեռքի շրջանում:
Կարլեն Ասլանյանը նշեց, որ տեղյակ են եղել իրենց լրագրող լինելու մասին, ու դիտմամբ ցանկացել են խանգարել ուղիղ հեռարձակումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ