Ինչպես արդեն տեղեկացել էինք՝ էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Լամբարյանը եւ Արթուր Մելքոնյանը:
Քիչ առաջ, Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արթուր Մելքոնյանը վերակենդանացման բաժանմունքում է եւ վիճակը գնահատվում է բավարար:
Ունի երկու ազդրի մանր բեկորային վնասվածք, որոնք վիրահատություն չեն պահանջում եւ կատարվել է վիրաբուժական մշակում: Իսկ Արմեն Լամբարյանը ունի ձախ ազդրի բեկորային հրազենային վնասվածք՝ փափուկ հյուսվածքների վնասումով: Տվյալ պահին գտնվում է վիրահատարանում եւ ընթանում է վիրահատություն:
Միքայել Մանուկյանը ընդգծեց, որ հիվանդանոց տեղափոխելուց հետո 10-15 րոպեի ընթացքում սկսվել է վիրահատությունը: Հարցին, թե արդյո՞ք հաշմանդամության վտանգ կա՝ բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը պատասխանեց. «Կարծում եմ, որ խնդիր չի առաջանա. նախորդ վիրահատություններն էլ իրենց հունով են ընթացել եւ այս պահին հիվանդների վիճակը բավարար է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ